Եվրահանձնաժողովի անդամները այլ կազմակերպությունների գործընկերների հետ միասին հաշվարկել են Ուկրաինայի վերականգնման արժեքը հակամարտության ավարտից հետո, գումարը կազմում է մոտ 453 մլրդ եվրո, նշվել է ԵՀ հայտարարությունում։

Նշվել է, որ երկրին հասցված վնասի համատեղ գնահատումն իրականացրել են Ուկրաինայի իշխանությունները, Համաշխարհային բանկը, Եվրահանձնաժողովը եւ ՄԱԿ-ը։

«2023թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Ուկրաինայի վերակառուցման եւ վերականգնման ընդհանուր արժեքը հաջորդ տասնամյակի ընթացքում կկազմի 486 մլրդ դոլար (452,8 մլրդ եվրո)»,- նշվել է ԵՀ տարածած հաղորդագրությունում։

Փաստաթղթում նաեւ նշվել է, որ մեկ տարի առաջ վերականգնման արժեքը փորձագետները գնահատել էին 411 մլրդ դոլար (383 մլրդ եվրո)։