Կարմիր ծովում հարձակումների պատճառով Ասիայից Եվրոպա ապրանքների առաքման ժամկետն ավելացել է 10-15 օրով, իսկ փոխադրման արժեքը՝ 400%-ով։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին։
«Կարմիր ծովից բեռնափոխադրումների վերահղման պատճառով Եվրոպայի և Ասիայի միջև առաքման ժամկետներն ավելացել են 10-15 օրով, իսկ դրանց ծախսերն աճել են 400 տոկոսով»,- ասել է նա։





























