Սան-Ֆրանցիսկոյի Չինական թաղամասում մարդկանց ամբոխը շրջապատել և այրել Waymo ինքնակառավարվող տաքսին։ Այս մասին հայտնում է The San Francisco Standard-ը։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Ջեքսոն փողոցում։ Անօդաչու Jaguar տաքսին հարձակման պահին ուղևորներ չէր տեղափոխում. նախորդ հաճախորդն արդեն դուրս էր եկել, իսկ մեքենան շարժվում էր դեպի հաջորդ հաճախորդը: Այդ պահին ռոբոտ-տաքսին շրջապատված էր զայրացած ամբոխով, ինչի պատճառով մեքենան ստիպված էր կանգնել:
Մարդիկ մեքենայի վրա գրել են մարկերներով, ապա երիտասարդներից մեկը սքեյթբորդով ջարդել է Jaguar-ի ապակիները։ Այնուհետև նրանք սրահ են նետել հրավառ նյութեր, բռնկվել է բոց, որն ամբողջությամբ ոչնչացրել է մեքենան։ Մնացել է միայն մեքենայի այրված հիմքը:
Պատճառները, թե ինչու մարդիկ որոշել են ոչնչացնել մեքենան, չեն հաղորդվում։ Ոստիկանությունը հույս ունի գտնել ու պատժել մեղավորներին, քանի որ գործընթացը ֆիքսվել է լուսանկարներով ու տեսանյութերով ու հրապարակվել սոցիալական ցանցերում։ Անցած շաբաթավերջին լայնորեն նշվել էր լուսնային Նոր տարվա գալուստը։





























