Ուկրաինան մտադիր է գնել նոր թուրքական հինգերորդ սերնդի Kaan կործանիչ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլի Բոդնարը, փոխանցում է Unian-ը։
«Մենք ոչ միայն կգնենք, այլեւ կօգտագործենք դրանք։ Մենք գիտենք, թե որտեղ այն օգտագործել»,- ասել է դեսպանը։
Բոդնարը նշել է, որ ապագայում Kaan-ը կկարողանա շուկայում մրցել ամերիկյան հինգերորդ սերնդի կործանիչների հետ։





























