Մյունխենի անվտանգության համաժողվի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունը հանդիպումից լուսանկար չի հրապարակել։
Փաշինյանը նախորդ և առաջին անգամ հանդիպում էր ունեցել Ռիչարդ Մուրի հետ 2022 թվականին դեկտեմբերի 16-ին՝ Երևանում, որի ընթացքում քննարկվել էին Հարավային Կովկասում և աշխարհում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր։




























