Ռուսաստանի արդարադատության նախարարությունը օտարերկրյա գործակալների ռեգիստրում է ներառել գործարար Օլեգ Տինկովին, հայտնում է РБК-ն։
Նախարարության փոխանցմամբ՝ ռուս գործարարը տարածել է օտարերկրյա այլ գործակալների նյութեր, կեղծ տեղեկություններ Ռուսաստանի իշխանությունների քաղաքականության մասին և դեմ հանդես եկել Ուկրաինայում ընթացող ռազմական հատուկ գործողությանը։
Ռուսաստանի արդարադատության նախարարությունն օտարերկրյա գործակալների ռեգիստրում է ներառել նաև դերասան Նիկիտա Կուկուշկինին՝ «ռազմական հատուկ գործողությանը դեմ հանդես գալու և օտարերկրյա գործակալների նյութեր տարածելու», գրականագետ Աննա Նարինսկայային՝ «ռազմական հատուկ գործողությանը դեմ հանդես գալու և ԼԳԲՏ համայնքի օգտին քարոզչություն իրականացնելու», իրավապաշտպան Ասլան Արցուևին (ռազմական հատուկ գործողությանը դեմ արտահայտվելու և Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու կոչեր անելու», փիլիսոփա Յուլիա Սինեոկայային՝ «ռազմական հատուկ գործողությանը դեմ արտահայտվելու և օտարերկրյա գործակալների նյութեր տարածելու համար»։




























