Թուրքիայի նախագահ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «պատմական հնարավորությունների պատուհանի» մասին՝ Ադրբեջանի կողմից Արցախը գրավելուց հետո, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Նա Ադրբեջանի կողմից Ղարաբաղի բռնակցումն անվանել է «Ղարաբաղի օկուպացիայի ավարտ»։

«Դրանից հետո պատմական հնարավորությունների պատուհան բացվեց մեր տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար»,- ասել է Էրդողանը։

Նրա գնահատմամբ, Հայաստանը պետք է գնահատի այս գործընթացը։