Իրանագետ Վարդան Ոսկանյանը, արձագանքելով Ներքին Հանդի վերաբերյալ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի երեկ արած հայտարարություններին, գրառում է արել:
«Իսկ կարո՞ղ է վաղն էլ ԵՄ դիտորդները չթողնեն ռուս զինծառայողներին այցելել ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ հատված, հետո, դիցուք, գվատեմալացի հատուկջոկատայինները չթողնեն զիմբաբվեցի խաղաղապահներին մտնել ՀՀ ինքնիշխան տարածքի մեկ այլ հատված ու այսպես շարունակ...
Ամենաարգահատելին այն է, որ փոխանակ ամաչելով լռեն, որ Հայաստանը որբի գլուխ են դարձրել, դեռ «հպարտությամբ» ճամարտակում են ինքնիշխանությունից»,- նշել է նա:
Ռուսական կողմին պետք է հարցնել, թե ինչու է մեր մուտքն արգելված եղել Ներքին Հանդ․Մարկուս Ռիտեր





























