Երեւանում` նոյեմբերի 5-ին, ժամը 06.00-ին,  Լվովյան փողոցում  «Բիայդի-Ֆ3» մակնիշի ավտոմեքենա է բախվել ծառին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը եւ 2 ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: