Երեւան-Սեւան ճանապարհի 37-րդ կմ-ին, նոյեմբերի 6-ի գիշերը, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի պաշտպանիչ երկաթներին եւ ծառերին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նմանատիպ դեպք է գրանցվել նաեւ նոյեմբերի 5-ի առավոտյան, Ա. Ավետիսյան փողոցի նորակառույց ճանապարհին:
«Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել Արաբկիրի 27-րդ փողոցի տներից մեկի դիմացի քարե պարսպին:
Վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























