ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 7-9-ին, կմեկնի Բելգիայի թագավորություն:
ԱԱԽ մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրեդ Մարթենզի հրավերով Արթուր Բաղդասարյանը կմասնակցի կուսակցության Քաղաքական Համաժողովին, որտեղ քննարկման է դրվելու Օրինաց երկիր կուսակցության անդամագրումը Եվրապառլամենտում մեծամասնություն կազմող Եվրոպական ժողովրդական կուսակցությանը:
Այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա Եվրոպական Ժողովրդական Կուսակցության նախագահ Ուիլֆրեդ Մարթենզի, Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, Եվրոպական Հանձնաժողովի համագործակցության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մարկուս Կորնարոյի, Եվրոպական Հանձնաժողովի զարգացման եւ համագործակցության-եվրոպական օգնության գլխավոր տնօրինության ղեկավար Անդրեա Ֆոնտանայի եւ ԵՄ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:




























