Անգլիայի Հեմշիրի շրջանի բնակիչ 10-ամյա Ռոբի Սթրիթը ծնողների հետ Թուրքիայում հանգիստը անցկացնելու ժամանակ քառանիվ մոտոցիկլետով վթարի է ենթարկվել եւ բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխվել հիվանդանոց։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը՝ վկայակոչելով անգլիական Daily Mail-ին, բժիշկներին հաջողվել է փրկել մարմնի բազմաթիվ կոտրվածքներ ստացած 10-ամյա երեխայի կյանքը։ Սակայն բուժման ծախսերի հետ կապված խնդիրներ են ծագել։
10-ամյա երեխայի ծնողներին տեղեկացրել են, թե երեխայի կյանքի ապահովագրությունը չի փոխհատուցում նման վթարի հետեւանքներից ստացած վնասները։
Գումարի պատճառով մայրը չի կարողացել երեխային դուրս գրել հիվանդանոցից եւ գումար գտնելու համար մեկնել է Անգլիա։




























