Շվեյցարական Ցյուրիխ քաղաքի քաղաքապետարանի աշխատակիցները համակարգչի անսարքության պատճառով փետրվարի համար երկու անգամ աշխատավարձ են ստացել, այժմ նրանց խնդրում են լրացուցիչ գումարը վերադարձնել։ Այս մասին հայտնում է AFP-ն։
Ցյուրիխի ֆինանսական մարմինը բացատրել է, որ աշխատողները երկու անգամ վարձատրվել են տվյալների մշակման ժամանակ տեխնիկական սխալի պատճառով: Դա հանգեցրել է նրան, որ մարդիկ ստացել են հավելյալ 175 միլիոն շվեյցարական ֆրանկ (200 միլիոն դոլար):
Ինչպես պարզվել է, սխալը կապված էր Swisscom հեռահաղորդակցության օպերատորի մատակարարի ծրագրային ապահովման հետ, որն օգտագործում էր Ցյուրիխի Կանտոնալ բանկը։
«Swisscom»-ը գիտակցում է այս միջադեպի պայթյունավտանգ էությունը և հայցում է ձեր ներողամտությունը պատճառված ցանկացած անհարմարության համար», - ասել է ընկերությունը՝ հավելելով, որ հետաքննում է միջադեպը:
Բանկում նշել են, որ քաղաքապետարանի աշխատակիցները պետք է վերադարձնեն սխալ վճարված գումարները, և համագործակցում են իշխանությունների հետ, որպեսզի դա հնարավորին չափ հարմար լինի։





























