«Տաշիր» հանրախանութի մոտ, նոյեմբերի 7-ին, ժամը 07.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 60-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Բաղրամյան պողոտայի «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ վրաերթի է ենթարկել 47-ամյա մի կնոջ:
Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























