Բուլղարիան մարտի 1-ից չի ներկրի ռուսական նավթ՝ ժամկետից շուտ դադարեցնելով Ռուսաստանից վառելիքի այս տեսակի ներմուծման արգելքից ազատող որոշումը, որն ուժի մեջ է մինչև տարեվերջ: Այդ մասին հայտնում է «EFE» գործակալությունը:

Բուլղարիան Բրյուսելի կողմից մինչև 2024 թվականի վերջն ազատվել էր ռուսական նավթի ներկրման արգելքից, սակայն երկրի կառավարությունը որոշել է ժամանակից շուտ հրաժարվել ռուսական հումքից։

2023 թվականին հաստատվել էր ժամանակացույց, որով նախատեսվում էր հունվարի 1-ից կրկնակի կրճատել ներմուծումը, հետո՝ փետրվարի 1-ից՝ 25%-ով,  իսկ մարտի 1-ից լրիվ դադարեցնել այն։

Նախորդ տարվա տվյալներով՝ Բուլղարիան եղել է Ռուսաստանից ծովով նավթի չորրորդ խոշոր գնորդը։ Ռուսական հումքը փոխարինելու համար Բուլղարիան այս տարվա սկզբից սկսել է նավթ ներկրել Ղազախստանից, Իրաքից և Թունիսից։