Սյունիքի մարզում, նոյեմբերի 7-ին, Գորիս-Երեւան ավտոճանապարհի 17-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 64 ՍՍ 500 համարանիշի (վարորդ` Գրիշա Թանգյան) եւ «ԿամԱԶ» մակնիշի 03 ՍՍ 332 համարանիշի (վարորդ` Աշոտ Համբարձումյան) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարների օգնությամբ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերվել ուղեւորները եւ վարորդը: Զոհեր եւ տուժածներ չկան: