Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 1-ին փողոցի թիվ 21 տան բակում, այսօր` նոյեմբերի 8-ի գիշերը, ավտոմեքենա է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.44-ին, մարվել` 01.50-ին:

Ամբողջությամբ այրվել է Ա.Խաչատրյանին պատկանող «Օպել» մակնիշի 26 ԼՍ 290 համարանիշի ավտոմեքենան:

Դրանից մեկ օր առաջ, ավտոմեքենա է այրվել նաեւ Երեւան քաղաքի Մյասնիկյան պողոտայի թիվ 40 հասցեում` Ջրաշխարհի մոտակայքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.17-ին, մարվել` 21.29-ին:

Այրվել է Հ.Հովհաննիսյանին պատկանող «Օպել» մակնիշի 11 ՕՏ 257 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: