Ֆրանսիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որն իր Սահմանադրությամբ ամրագրեց հղիության արհեստական ընդհատման իրավունքը։

Նախկինում առաջարկը հավանության էր արժանացել Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի կողմից, այսօր Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները համատեղ հանդիպում են անցկացրել Վերսալյան պալատում և վերջնականապես հաստատել  հիմնական օրենքի փոփոխությունը, գրում է BBC-ն։

Ըստ հարցումների՝ բարեփոխմանն աջակցել է բնակչության մոտ 85%-ը։ Ֆրանսիայում 1975 թվականից աբորտի իրավունքը ամրագրված է օրենքով։

Անցյալ տարի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել էր «անշրջելի» դարձնել կանանց աբորտների ազատությունը՝ ներառելով այն Սահմանադրության մեջ։