Ամերիկյան Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում կործանվել է մեկ շարժիչանի ինքնաթիռ, կան զոհեր, տեղեկացրել է տեղի News Channel 5 հեռուստաալիքը։

Նրա տեղեկացմամբ՝ պատահարը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան, ժամը 20.00-ին։ Ոստիկանության տեղեկացմամբ՝ մի քանի մարդ զոհվել է։

Ուղեւորների թիվը եւ կործանման պատճառը չի նշվում։ Վարվում է հետաքննություն։