«Ոչնչացվել է «Սերգեյ Կոտով» թշնամական նավը»,- նշվել է Ուկրաինայի ՊՆ գլխավոր վարչության հայտարարությունում, որը հրապարավել է телеграм-ում։

Գլխավոր վարչության վարկածով՝ մարտի 5-ի գիշերը իր Group 13 «հատուկ ստորաբաժանումը» գրոհել է Սեւծովյան նավատորմի պարեկանավը՝ ուկրաինական ՌԾՈւ-ի հետ համագործակցությամբ եւ Ուկրաինայի թվային տրանսֆորմացիայի նախարարության աջակցությամբ։

Ինչպես նշել է գլխավոր վարչությունը, Magura V5 ծովային դրոնների հարվածի հետեւանքով ռուսական նավը վնասվածքներ է ստացել տարբեր հատվածներում։ Մամուլի հաղորդագրության համաձայն՝ գրոհն իրականացվել է «Կերչի նեղուցից ոչ հեռու»։

Ավելի վաղ ենթադրյալ հարվածի տեսանյութը հրապարակել էին ռուսաստանցի  բլոգերները։ Ղրիմի կամրջի երթեւեկը գիշերը դադարեցվել է ութ ժամով։