Հրթիռային վտանգ է հայտարարվել Բելգորոդի մարզի Գուբկինի եւ Ստարոօսկոլսկի օկրուգներում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Հրթիռային վտանգ։ Հնարավորինս դուրս մի եկեք տներից։ Մի մոտեցեք պատուհաններին»,- ՌԲԿ-ն մեջբերել է ԱԻՆ Բելգորոդի վարչության հայտարարությունը։
Դրանից առաջ նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը տեղեկացրել էր Գուբկին քաղաքային օկրուգում արտակարգ դրության» մասին։
«Պայթյունից հետո գրանցվել է հրդեհ ենթակառուցվածքային օբյեկտում։ Տուժածներ չկան»,- գրել է նա իր Թելեգրամ-ալիքում։
Իրավապահ մարմիններին մոտ կանգնած 112 Թելեգրամ-ալիքը նշել է, որ Դոլգոյե գյուղում, որը գտնվում է Գուբկին շրջկենտրոնի կողքին, անօդաչուի գրոհից հետո սկսվել է հրդեհ նավթաբազայում։
«Пепел» Թելեգրամ-ալիքը հրապարակել է լուսանկար հրդեհի վայրից։ Նա գրել է, որ հրդեհ է սկսվել Դոլգոյե գյուղի նավթաբազայում։





























