Ոստիկանության 10 աշխատակից թեթեւ վիրավորումներ է ստացել պայթյունի հետեւանքով, որը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասի Սուրաբայա քաղաքում։ Այս մասին տեղեկացրել է Antara գործակալությունը։

Բժիշկները ոստիկաններին շտապ բժշկական օգնություն են ցուցաբերել, նրանց վիճակը գնահատվում է կայուն։ Միջադեպի հետեւանքով քաղաքացիական բնակչության շրջանում տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Տեղի իշխանությունները սկսել են ստուգումը՝ պարզելու տեղի ունեցածի հանգամանքները։