ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարգադրել է ևս մեկ տարով երկարաձգել Վենեսուելայի դեմ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցները։ Այս մասին երեքշաբթի հաղորդագրություն է հրապարակել Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է փաստաթղթում, իրավիճակը Վենեսուելայում, որն իբր ստիպել է Վաշինգտոնին 2015 թվականին Կարակասի դեմ տարբեր սահմանափակող միջոցներ ձեռնարկել, «շարունակում է անսովոր և ծայրահեղ սպառնալիք ներկայացնել Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը և արտաքին քաղաքականությանը»։

«Արդյունքում ես մեկ տարով երկարացնում եմ ազգային արտակարգ դրությունը [Վենեսուելայի համար], որը հաստատվել էր [2015 թվականին] 13692 գործադիր հրամանի համաձայն», - ասել է Բայդենը։