Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլին ծրագրում է հունիսին այցելել Ուկրաինա, հաղորդում է Infobae պորտալը։

Պորտալի ներկայացմամբ՝ Մայլին Կիև կմեկնի Եվրոպա կատարած ուղևորության ժամանակ, որի ընթացքում նախատեսում է այցելել նաև Իսպանիա, Գերմանիա և Ֆրանսիա։

Արգենտինայի կառավարությունը չի հայտարարել նախագահի արտասահմանյան ճանապարհորդությունների մասին հունիսին, սակայն Մայլին կիսվել է Infobae հոդվածով X-ի (նախկինում՝ Twitter) իր էջում։

Անցյալ տարվա նոյեմբերի 19-ին իր ընտրվելուց հետո Մայլին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում հրավիրել է նրան հարավամերիկյան երկրում ուկրաինական հակամարտությունը լուծելու վերաբերյալ համաժողովին: