ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է ամերիկյան գործարար Իլոն Մասկի հետ։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։
Նրանց հանդիպման մանրամասները չեն նշվում, բայց գործակալությունը նշել է, որ այն տեղի է ունեցել այն պահին, երբ Թրամփը փորձում է դոնորներ գրավել իր քարոզարշավի ֆինանսավորման համար, որը վերջին ժամանակներս «միջոցների անբավարարություն է զգում»։
Ինչպես նշել է The New York Times թերթը, Մասկը չի կողմնորոշվել՝ մուծում անի՞, թե՞ ոչ Թրամփի քարոզարշավի համար։ Պարբերականի գնահատականների համաձայն՝ Մասկի վերջերս արած հայտարարությունները սոցցանցերում նշում են այն մասին, որ նա անհրաժեշտ է համարում, որպեսզի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պարտություն կրի նոյեմբերին։
Մոտ 200 մլրդ դոլարի կարողություն ունեցող Մասկը (ըստ Forbes-ի տվյալների) կարող է որոշել աջակցել Թրամփին եւ գրեթե միայնակ վերացնել Բայդենի եւ նրա դաշնակիցների «հսկայական ֆինանսական առավելությունը ԱՄՆ նախկին նախագահի հանդեպ»։





























