Գագաուզիայի ինքնավարությունը հուսով է, որ Թուրքիան կազդի Մոլդովայի իշխանությունների վրա եւ թույլ չի տա ոտնահարել տարածաշրջանի իրավական կարգավիճակը, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում հայտնել է Գագաուզիայի ղեկավար Եվգենյա Գուցուլը։
«Անցած տարվա սեպտեմբերին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ ես նշել եմ խտրական քաղաքականության մասին, որը վարում են Մոլդովայի կառավարող կուսակցությունը եւ նախագահը գագաուզ ժողորդի հանդեպ։ Մենք հուսով ենք, որ պաշտոնական Անկարան կազդի Մոլդովայի իշխանությունների վրա եւ թույլ չի տա ոտնահարել մեր հատուկ իրավական կարգավիճակը»,- ասել է Գուցուլը Սիրիուսում ընթացող Համաշխարհային երիտասարդական փառատոնի շրջանակում։
Ավելի վաղ Գուցուլը դիմել էր Թուրքիային՝ խնդրելով պաշտոնական Քիշնեւին կոչ անել հրաժարվել ապակայունացման փորձերից եւ մանիպուլյացիաներից Գագաուզիայի ինքնավարության հանդեպ։
Անցած տարվա գարնանը Գագաուզիայում տեղի ունեցան շրջանի ղեկավարի ընտրություններ, հաղթանակ տարավ Գուցուլը, որը ռուսամետ «Շոր» կուսակցության թեկնածուն էր։ Այդ կուսակցությունը Մոլդովայի իշխանությունները հունիսին հայտարարել են հակասահմանադրական՝ մեղադրելով այդ թվում նաեւ Ռուսաստանի հետ համագործակցության մեջ։





























