Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն կարող է թույլատրել միջուկայն զենքի տարանցումն այն բանից հետո, երբ երկիրը միացել է Հյուսիսատլանտյան դաշինքին, տեղեկացրել է STT գործակալությունը։ Ֆինլանդիան դարձել է ՆԱՏՕ 31-րդ անդամը 2023թ. ապրիլի 4-ին։

Ինչպես տեղեկացրել է գործակալությունը, Օրպոն ընդգծել է, որ «Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը ներկայացնելիս արդեն որոշել էր, որ սահմանափակումներ չեն լինելու, բայց մանրամասները դեռ պետք է որոշվեն, օրինակ՝ ինչպես պետք է այժմ վերաբերվել Ֆինլանդիայով միջուկային զենքի հնարավոր տեղափոխմանը»։

STT-ի տվյալներով՝ հնարավոր են հետեւյալ տարբերակները. անփոփոխ թողնել միջուկային պայթուցիկ նյութերի մասին հոդվածը միջուկային էներգիայի մասին օրենքում, օրենքում մտցնել լրացումներ, հանել հոդվածը կամ գրել նոր օրենք։ Սպասվում է, որ Ֆինլանդիայի քաղաքականությունը միջուկային զենքի հարցում պարզ կլինի աշնանը։

Ներկայում միջուկային զենքի ներկրումը Ֆինլանդիա արգելված է։