Իրանական իշխանությունները 2023 թվականի ապրիլին Պարսից ծոցում կալանել են ամերիկյան Advantage Sweet տանկերը՝ հազվագյուտ հիվանդությամբ տառապող իրանցիների բողոքի հիման վրա, որոնք չեն կարողացել Շվեդիայից դեղ գնել ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։ Լցանավը նավթ էր տեղափոխում և կապ չուներ դեղերի տեղափոխման հետ, հաղորդում է Tasnim գործակալությունը։

Գործակալության տվյալներով, epidermolysis bullosa-ով (հազվագյուտ գենետիկ հիվանդություն, որի դեպքում նույնիսկ աննշան հպումը լուրջ վնաս է հասցնում մաշկին) տառապող հիվանդները բողոք են ներկայացրել Իրանի դատարան։ Արևմտյան երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով նրանք չեն կարողացել շվեդական դեղագործական ընկերությունից հիվանդությունը բուժելու համար դեղեր գնել, ինչը բարոյական և ֆիզիկական վնաս է հասցրել հիվանդներին։ Դատարանը որոշում է կայացրել առգրավել տանկերը։