Ավստրալիայի մաքսավորները ձերբակալել են ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկի: Կնոջ բաճկոնի գրպաններում մեծ քանակությամբ մետամֆետամին է հայտնաբերվել, գրում է Daily Mail-ը։
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 4-ին Սիդնեյի օդանավակայանում, 27-ամյա կինը Սան Ֆրանցիսկոյից էր չվերթով ժամանել և գրավել մաքսավորների ուշադրությունը։ Զննությամբ նրա բաճկոնի գրպաններում հայտնաբերվել են ընդհանուր 13 կիլոգրամ քաշով անհայտ նյութով փաթեթներ:
Փորձաքննությունը պարզել է, որ զբոսաշրջիկը փորձում էր մաքսանենգ ճանապարհով Ավստրալիա տեղափոխել մետամֆետամին, որի արժեքը սև շուկայում կազմում է 12 միլիոն դոլար։ Կնոջը սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում։
Զբոսաշրջիկը փորձել է բաճկոնի գրպաններում մաքսանենգ ճանապարհով տեղափոխել 13 կգ թմրանյութ

Հասանելի է
русский



























