Ես հրապարակային ասել եմ, որ այո, ռուսների կողմից ԵՄ դիտորդների նկատմամբ խոչընդոտներ եղել են: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ-ում ՔՊ խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նա ընդգծեց, որ եթե անհրաժեշտություն առաջանա, կքննարկեն ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները դե յուրե սառեցնելու հարցը եւս:
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը եւ Երեւանում հանդիպում կազմակերպելու առաջարկին, Արմեն Գրիգորյանն ասաց. «Թուրքիայի հետ ընթանում է հարաբերությունների կարգավորման գործընթաց եւ այդ գործընթացում կքննարկվի Սերդար Քըլըչի հետ Երեւանում հանդիպման առաջարկը»:





























