ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակը Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուի նախնական ընտրություններում ողբերգություն է ամբողջ երկրի համար, կարծում է New York Times թերթի խմբագրական խորհուրդը։

«Դա ողբերգություն է Հանրապետական կուսակցության եւ երկրի համար»,- նշված է ԱՄՆ առաջատար պարբերականի ղեկավարության հրապարակման մեջ։

Խմբագրական խորհրդի կարծիքով՝ Հանրապետական կուսակցությունից Թրամփի պաշտոնական նոմինացիայի հարցը նախագահի ընտրություններում արդեն «ձեւականություն»  է սուպերերեքշաբթիի հաղթանակից եւ նրա գլխավոր մրցակցի՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի ընտրարշավից դուրս գալու որոշումից հետո։

«Կուսակցությունը վերածվել է Թրամփի հավակնությունների իրականացման միջոցի, եւ նա գրեթե հաստատ կդառնա նրա դրոշակակիրը երրորդ անգամ»,- նշել է թերթը։

Ինչպես նշվել է, Հանրապետական կուսակցության նպատակը մեկ մարդու ընտրությունն է «մնացյալի գնով, ներառյալ ազնվությունը, սկզբունքները, քաղաքականությունը եւ հայրենասիրությունը»։ Մասնավորապես, թերթի խմբագիրների գնահատմամբ՝ հանրապետականները պատրաստ են հրաժարվել Ուկրաինային աջակցելու «իրենց խոստումներից եւ Եվրոպայում ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ դաշնակիցներին պաշտպանելուց»։

«Թրամփը ցուցադրել է, որ չի հարգում սահամանդրությունը եւ օրենքի գերակայությունը, ինչը նրան դարձնում է անպիտան (նախագահական) օֆիսի կառավարման համար։ Բայց երբ ամբողջ քաղաքական կուսակցությունը, հատկապես երկու գլխավորներից մեկը այնպիսի հզոր երկրում, ինչպիսին ԱՄՆ-ն է, վերածվում է այդ մարդու եւ իր առավել վտանգավոր գաղափարների գործիքի, վնասն առնչվում է բոլորին»,- գրել է խմբագրական խորհուրդը։