Շվեդիան նախաձեռնել է հանդիպում Իսրայելի եւ Եվրամիության մի քանի անդամ պետությունների, ինչպես նաեւ այլ երկրների արտաքին գործերի նախարարների հետ, «որպեսզի նրանց հասցնի Գազա հումանիտար օգնության շտապ առաքման անհրաժեշտությունը», հինգշաբթի հայտնել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը։

«Գազայում երեխաների կյանքը եւ առողջությունը պետք է պաշտպանված լինեն»,- հայտնել է Քրիստերսոնն Х-ի իր միկրոբլոգում։

Օգնության առաքումը Գազայի հատված հաջողությամբ չի պսակվել. անհրաժեշտ պարենի միայն մի մասն է հասնում Գազա, եւ շատ քիչ օգնություն է հասնում հյուսիսային շրջաններ, որտեղ, հիվանդանոցների տվյալներով, երեխաներն սկսել են մահանալ թերսնուցումից։