Նիգերիայի արտաքին գործերի նախարար Յուսուֆ Թուգարը «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում հայտնել է, որ իր երկիրը մտադիր է ԲՐԻԿՍ-ին անդամակցության հայտ ներկայացնել անհրաժեշտ միջոցառումների իրականացումից հետո։

Թուգարը չորեքշաբթի ժամանել է Մոսկվա պաշտոնական այցով։

«Մենք մտադիր ենք անել դա։ Ինչպես արդեն ասել եմ, Նիգերիայում խորհրդակցական դեմոկրատական համակարգ է։ Այսպիսով, մինչեւ նման միջոցներ ձեռնարկելը, որպես կանոն, իրականացվում է ակտիվ փոխգործակցություն տարբեր շահագրգիռ խմբերի եւ ներքին մարմինների հետ»,- ասել է նա։

Նա ընդգծել է Նիգերիայի փոխնախագահ Քաշիմ Շեթիմի ներկայության կարեւորությունը Հարավաֆրիկյան Հանրապետությունում, ԲՐԻԿՍ-ի վերջին գագաթաժողովին։

«Մենք շատ հետաքրքրված ենք այս հարցում եւ սպասում ենք դրան անհամբերությամբ»,- նշել է Նիգերիայի արտաքին գործերի նախարարը։