ԱՄՆ-ն սեփական ձեռքերով «բաց է թողել ջինին շշից»՝ գործողություններ իրականացնելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի շրջանցմամբ Իրաքում, Սիրիայում, նախկին Հարավսլավիայի տարածքներում, մարտի 6-ին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երիտասարդության համաշխարհային փառատոնի մասնակիցների հետ հանդիպմանը, տեղեկացրել է «Իզվեստիան»։
«Իրադարձություններն Իրաքում, ասենք, թե, ամեն բան այնտեղ կատարվում էր առանց ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտոնության։ Նույն Սիրիայում, նախկին Հարավսլավիայում։ Ես հիմա չեմ խոսի պատճառների մասին։ Բայց այնտեղ ՄԱԿ Անվտանգության խորհրդի ոչ մի որոշում չի եղել։ Միացյալ Նահանգները ինքն է ջինը բաց թողել շշից։ Բայց եթե նրա բախտը բերել է, ապա ինչու մյուս երկրներին թույլ չի տրվում պաշտպանել իրենց արմատական շահերը նույն կերպ»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները եկել են այն եզրակացության, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի ժամանակներից գործող միջազգային հարաբերությունների համակարգը «նրան արդեն պետք չէ», եւ «դա իրեն ձեռնտու չէ, որովհետեւ հավասարակշռությունն աշխարհում փոխվել է»։
Ռուսաստանի նախագահը նաեւ ասել է, որ «ԱՄՆ էլիտաները, ԽՍՀՄ փլուզումից հետո մնալով միակ գերտերությունը, չեն կարողացել լուծել պատասխանատվության ծանրության հարցը»։





























