Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը զգուշացրել է այլ երկրներին Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի ռազմական եւ տնտեսական ամրապնդման զսպման փորձերի հարցում, տեղեկացրել է AFP-ն։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն եւ Չինաստանը պայքարում են տարածաշրջանային ազդեցության համար, Հարավարեւելյան Ասիայի երկրները պետք է պաշտպանեն միջազգային իրավունքն ու համագործակցեն։

«Պեկինը իր ռազմական եւ տնտեսական էքսպանսիայի զսպման փորձերը կգնահատի որպես պատմության մեջ իր օրինական տեղի ժխտում»,- ասել է Անվարը Ավստրալիայի ազգային համալսարանում (Կանբերա) ունեցած ելույթում։

Նրա խոսքով՝ Չինաստանին խանգարելը կխորացնի  նրա դժգոհությունը։ Մալայզիայի վարչապետը ելույթ է ունեցել նաեւ Մելբուռնում եւ քննարկել Չինաստանի դիրքը տարածաշրջանում։

Պեկինը հավակնում է Հարավչինական ծովի գրեթե ողջ ջրավազանին։

Այս շաբաթ չինական նավերը Սպրատլի կղզիների շրջանում մեղադրվել են ֆիլիպինյան նավերին հետապնդելու մեջ։ Պեկինը, իր հերթին, մեղադրել է Միացյալ Նահանգներին Ֆիլիպինները որպես «շախմատի զինվոր» օգտագործելու մեջ։

Մալայզիայի վարչապետը հայտնել է, որ չի առաջարկում երկրներին «փակել աչքերը միջազգային իրավունքի խախտումների դեմ»։

«Մեր տարածաշրջանի ապագայի մասին մտածելիս նախազգացման նման մի բան առաջացավ»,- ասել է Անվարը։- Գլոբալիզացիան ակնհայտորեն ենթարկվում է հարձակումների, տնտեսական փոխկապվածությունն այժմ  դիտարկվում է որպես հարկադրման նշան, կամ որ ավելի վատ է՝ հարկադրման տակ կքել»։

Նրա կարծիքով՝ որոշ երկրների համար կայունության պահպանումը պահանջում է ոչ այլ ինչ, քան «ավելի ուժեղ մոտեցում միջազգային գործերին»։