Բելգիացի երկու նախարար կոչ է արել հանել Իսրայելին «Եվրատեսիլ» երգի մրցույթից Գազայում պատերազմի ժամանակ, որպես պատժիչ միջոց պաղեստինցի խաղաղ բնակիչների մահվան համար, տեղեկացրել է Reuters-ը։

Հակամարտության շուրջ վեճերը առնչվում են տարբեր մշակութային միջոցառումների, իսկ մրցույթի (որը տեղի է ունենալու մայիսի 7-11-ին) կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) դեմ է Իսրայելը հանելու կոչերին։

Ֆրանսախոս Բելգիայի մշակույթի նախարար Բենեդիկտ Լինարը եւ նրա ֆլամանդացի գործընկեր Բենջամին  Դալեն իրենց ձայնը միացրել են Իսրայելին մրցույթից հանելու կողմնակիցներին։

«Ինչպես Ռուսաստանը հանվեց, այնպես էլ Իսրայելը պետք է հանվի, քանի դեռ վերջ չի դրել պատերազմին»,- ասել է նա Х-ի իր միկրոբլոգում։

Առայժմ չկա ոչ EBU-ի, ոչ Իսրայելի պատասխանը, որը պնդում է, որ դարձել է ՀԱՄԱՍ-ի «զրպարտչական քարոզչության» զոհը Գազայի պատճառով։

Լինարը չորեքշաբթի խորհրդարանում ասել էր, որ կխնդրի ֆրանսիական RTBF հեռարձակող ընկերությանը, որը կազմակերպում է Բելգիայի մասնակցությունը «Եվրատեսիլին», իր մտահոգությունները հայտնել EBU-ին։

Դալեն իր հերթին հայտնել է, որ Իսրայելին հանելը տեղին կլիներ, քանի որ տառապում են խաղաղ պաղեստինցիները, տեղեկացրել է VRT ֆլամանդական հեռարձակող ընկերությունը։

Իսրայելն արդեն համաձայնել է վերանայել երգի մրցույթին մասնակցության հայտի տեքստը այն բանից հետո, երբ EBU-ն ի գիտություն է ընդունել բանաստեղծությունը, որում, պարզվել է, հիշատակվում է ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի 7-ի գրոհը։

Իսրայելական հայտը՝ «Հոկտեմբերյան անձրեւը» բալլադը, կատարում է Էդեն Գոլանը։ Դրանում կան այսպիսի տողեր. «Շնչելու օդ չի մնացել», «Նրանք բոլորը լավ երեխաներ էին, նրանցից ամեն մեկը». սրանք ակնհայտ ակնարկներ են սպանությունների եւ հափշտակությունների զոհերի մասին, որոնք կատարել է ՀԱՄԱՍ-ը, եւ որոնք պատերազմի պատճառ են դարձել։

«Եվրատեսիլը», որն այս տարի տեղի է ունենալու շվեդական Մալմյո քաղաքում, ներկայանում է որպես ոչ քաղաքական միջոցառում, եւ կարող է որակազրկել մասնակիցներին, որոնք, իր կարծիքով, խախտել են այդ կանոնը։