Եվրամիության առաջատար քաղաքական ուժը՝ աջ կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) հինգշաբթի օրը քվեարկել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի օգտին որպես դաշինքի գործադիր ղեկավարի իր թեկնածությունը հաստատելու համար, հայտնում է Reuters-ը։
Ֆոն դեր Լեյենին ևս հինգ տարի ԵՄ գլխավոր պաշտոններից մեկում իրենց թեկնածույին առաջադրելու օգտին կողմ է քվեարկել ԵԺԿ 400, դեմ՝ 89 պատվիրակ: Այն կորոշվի հունիսին կայանալիք համընդհանուր խորհրդարանական ընտրություններից հետո:
Ելույթ ունենալով Բուխարեստում կայացած կուսակցական ժողովում՝ ֆոն դեր Լեյենն Ուկրաինայի պատերազմը, Գազայի հատվածի ճգնաժամը և Չինաստանի վերելքն անվանել էր որպես «առանցքային խնդիրներ», որոնց պետք է լուծեն ԵՄ անդամ 27 երկրները:





























