ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խոստովանել է, որ 81-ամյա նախագահ Ջո Բայդենը «ծեր է»՝ միաժամանակ նշելով, որ ամերիկացիները պետք է «ընդունեն նրա  տարիքի իրականությունը» և քվեարկեն նրա օգտին՝ «ժողովրդավարությունը Դոնալդ Թրամփից փրկելու համար»,- հայտնում է Mail-ը։

Քլինթոնը հաղորդավարուհի Զերլինա Մաքսվելի հետ ռադիոհաղորդման ժամանակ մեկնաբանել է Ջո Բայդենի տարիքը։

«Ինչ-որ մեկն օրերս ինձ ասաց. «Դե գիտես, Ջո Բայդենը ծեր է»: Ես ասացի. «Գիտե՞ք ինչ, Ջո Բայդենը ծեր է: Եկեք հաշտվենք իրականության հետ:  Ջո Բայդենը ծեր է»,- ասել է 76-ամյա Քլինթոնը։

«Այսպիսով, մենք մրցակցություն ունենք, որտեղ մի կողմում մի թեկնածու է, ով տարիքով է, բայց ով արդյունավետ է անում աշխատանքը և չի սպառնում մեր ժողովրդավարությանը: Եվ մենք ունենք մեկ այլ թեկնածու, որը ծեր է, հազբվադեպ է իմաստ արտահայտում խոսելիս, վտանգավոր է և սպառնալիք մեր ժողովրդավարության համար»,- ասել է Քլինթոնը:

Նա նկատի ուներ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, ով 77 տարեկան է: