Իսպանական ոստիկանությունը հայտնաբերել է հանցախումբ, որի անդամներն աշխատում էին Տեներիֆեի օդանավակայանում և թանկարժեք իրեր էին գողանում ուղեւորների ուղեբեռից։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Մինչ այժմ իսպանական օդանավակայանի շուրջ 40 աշխատակիցներ ձերբակալվել են կամ կասկածվում են ճանապարհորդների ճամպրուկներից թանկարժեք իրեր գողանալու մեջ՝ ոստիկանական նոր գործողության շրջանակներում։ Այն գործարկվել է այն ուղևորների բողոքների աճից հետո, ովքեր հայտնել են, որ իրենց ուղեբեռից իրեր են բացակայել Տեներիֆեի օդանավակայանում գրանցումից հետո:

Արդյունքում ոստիկանությունը ձերբակալել է 16 կասկածյալի, ևս 22 հոգու հետաքննություն է ընթանում։ Նրանք բոլորն էլ օդանավակայանում գործող ընկերությունների աշխատակիցներ են։ Նրանք բացել են ուղեբեռը, հենց որ այն հայտնվել է այլ մարդկանց տեսադաշտից և վերցրել իրենց հավանած իրերը։

«Քննիչները կարողացել են հայտնաբերել ճամպրուկներից գողացված մեծ քանակությամբ իրեր։ Դրանց արժեքը գերազանցում է €120 հազարը»,- ասել է Մադրիդի քաղաքացիական գվարդիայի ներկայացուցիչը։

Աղբյուրները նշում են, որ գողացված գույքի արժեքը կարող է շատ ավելի բարձր լինել: Ըստ որոշ տեղեկությունների՝ այն հասնում է գրեթե 2 միլիոն եվրոյի, հայտնաբերված իրերի թվում են մեծ քանակությամբ դիզայներական հագուստ, ժամացույցներ, տեսախցիկներ և այլ էլեկտրոնային սարքեր, զարդեր, կանխիկ դրամ, ինչպես նաև դելիկատեսներ, Աստվածաշունչ և ջութակ, որոնցով երիտասարդը երաժիշտը չվերթով մեկնում էր Լոնդոն՝ համերգի: