ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենը խաբում է ամերիկացիներին՝ թաքցնելու իր «ռեկորդը»։ Նա շրջապատված է ֆաշիստներով և կոմունիստներով, հավելել է Թրամփը։
«Ջո Բայդենը թաքնվում է իր ռեկորդից և խենթի պես ստում է՝ փորձելով խուսափել սարսափելի ավերածությունների պատասխանատվությունից»,- ասել է Թրամփը Truth Social-ի տեսանյութում։
Նախկին նախագահը երկրում տեղի ունեցողը սարսափ ֆիլմ է անվանել անօրինական միգրանտների հոսքի պատճառով։ «Մեր երկրի վրա ամբողջ աշխարհում ծիծաղում են։ Վերջին երեք տարիների ընթացքում Բայդենն ակտիվորեն օգնել և խրախուսել է միլիոնավոր անօրինական միգրանտների ժամանումը։ Մեր երկրում ապրում է մոտ 20 մլն անօրինական միգրանտ, և մենք չգիտենք, թե որտեղից են նրանք գալիս»,- ընդգծել է նա։
Թրամփը կարծում է, որ ժամանակն է Բայդենին ասել, որ նա ազատված է. «Դուք մեծ գումարներ եք կորցնում, քանի որ այս մարդիկ չգիտեն, թե ինչ են անում: Այս ամենը հրահրել են կոռումպացված Ջոն և նրան շրջապատող մարդիկ՝ արմատական ձախակողմյան մարքսիստները, ֆաշիստները, կոմունիստները և սոցիալիստները։ Մեր երկիրը ղեկավարում են մարդիկ, որոնց նման մենք երբեք չենք տեսել»,- գրել է ամերիկացի նախկին առաջնորդը։





























