ԱՄՆ-ը Գազայի հատվածում ժամանակավոր նավահանգիստ է ստեղծում՝ ծովով պաղեստինյան անկլավին մարդասիրական օգնություն մատակարարելու համար։ Այս մասին հայտարարել է Ամերիկայի նախագահ Ջո Բայդենը՝ հինգշաբթի երեկոյան ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև՝ «Երկրի վիճակի մասին» տարեկան ուղերձով։

«Այսօր երեկոյան ես ամերիկացի զինվորականներին ուղղորդում եմ արտակարգ առաքելություն իրականացնել Միջերկրական ծովում Գազայի ափին ժամանակավոր նավահանգիստ ստեղծելու համար, որը կարող է տեղավորել սնունդ, ջուր, բժշկական պարագաներ և ժամանակավոր կացարաններ տեղափոխող մեծ նավեր: [Պաղեստինի] հողում ամերիկյան զորքեր չեն լինի։ Այս ժամանակավոր նավահանգիստը զգալիորեն կմեծացնի Գազա օրական հոսող մարդասիրական օգնության քանակը»,- ​​ասել է Բայդենը։