Բավարիայում սամուրայական սրով զինված տղամարդը հարձակվել է բիստրոյում երեք հյուրերի վրա, գրում է Spiegel-ը։

Նախորդ երեկոյան Նոյ-Ուլմում 28-ամյա մի երիտասարդ կատանայով ներխուժել էր բիստրո և վիրավորել երեք մարդու։ Տուժածները ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ։ 81-ամյա և 55-ամյա տղամարդկանց շտապ վիրահատել են։ Վերջինս շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում։ Երրորդ հյուրին հաջողվել է փախչել աննշան կտրվածքներով։

Հայտնի է, որ հարձակվողը նախ ալկոհոլ է խմել նույն հաստատությունում, ապա գնացել իր տուն։ Մեկ ժամ անց նա սրով վերադարձել է բիստրո և, առանց որևէ ակնհայտ պատճառի, հարձակվեկ երկու հյուրերի վրա, մեկ այլ հաճախորդ նրան ենթարկել է և տապալվել հատակին։ Մինչ այս հարձակվողը սառը զենքով սպառնացել է անցորդին, սակայն վերջինս դիմել է փախուստի և դեպքի մասին հայտնել փրկարար ծառայությանը։

Կասկածյալն այսօր ներկայացել է դատավորի առջև, իսկ ավելի ուշ տեղափոխվել է շրջանային հիվանդանոց: Այժմ նա ենթարկվում է ողջամտության ստուգման։