ԱՄՆ զինված ուժերը հինգշաբթի օրը Եմենի ապստամբների «Անսար Ալլահ» շարժմանը պատկանող հրթիռներ և անօդաչու սարքեր են խողել: Այս մասին հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը Սանայի ժամանակով ժամը 15:35-16:55-ը, ինքնապաշտպանության նպատակով, հարձակվել է Եմենի հութիների վերահսկողության տակ գտնվող տարածքում չորս հականավային հրթիռների և մեկ անօդաչու թռչող սարքի վրա», - ասվում է CENTCOM-ի X-ում տեղադրված հայտարարության մեջ: Բացի այդ, ամերիկյան զորքերը խոցել են հութիների երեք անօդաչու թռչող սարքեր, որոնք արձակվել են դեպի Ադենի ծոց:
Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո Անսար Ալլահը նախազգուշացրել է, որ հարձակումներ է իրականացնելու Իսրայելի տարածքի վրա և թույլ չի տա հարակից նավերին անցնել Կարմիր ծովի ջրերով և Բաբ ալ-Մանդեբի նեղուցով մինչև Պաղեստինի անկլավում գործողությունը չդադարի։ Անցյալ տարվա նոյեմբերի կեսերից հութիները հարձակվել են Կարմիր ծովում և Ադենի ծոցում տասնյակ քաղաքացիական նավերի վրա:
Ի պատասխան Անսար Ալլահի գործողությունների՝ ամերիկյան իշխանությունները հայտարարեցին միջազգային կոալիցիայի ստեղծման և «Բարգավաճման պահապան» օպերացիայի նախապատրաստման մասին՝ ապահովելու նավարկության ազատությունը և պաշտպանելու նավերը Կարմիր ծովում։





























