Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը մերժել է գերմանական Taurus հրթիռների մատակարարումը Կիևին, գրում է Bild-ը։ Հելսինկի կատարած այցի ժամանակ նա կրկնել է կանցլեր Օլաֆ Շոլցի խոսքերն այն մասին, որ կա «վճռական գիծ», որը «մենք երբեք չենք անցնի»:

Պիստորիուսի խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը Taurus հրթիռներ չի մատակարարում Ուկրաինային, քանի որ չի ցանկանում դառնալ «պատերազմի կողմ»։

Գերմանիայի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ հրթիռները «կարող են օգնել այս կամ այն ​​վայրում», բայց նրանք չեն որոշի պատերազմի ելքը։