Ռուսաստանը սկսել է «FAB-1500-M54» տիպի ավիացիոն ամենածանր ռումբերի զանգվածային արտադրությունը, հայտնում է «Bild»-ը։
Ուկրաինայում ավելի ու ավելի շատ են օգտագործվում մեկուկես տոննա կշռող ռումբերը։ Օրինակ՝ վերջին անգամ «FAB-1500-M54»-ը գցվել է Դոնեցկի մոտ գտնվող Կրասնոխորիվկա քաղաքի բազմահարկ շենքերից մեկի վրա։
Ամեն օր մոտ 50 ուկրաինացի զինվոր է մահանում ռազմաճակատում, որոնցից շատերը՝ հենց ռուս զինվորականների կողմից կիրառվող ռումբերի, այդ թվում՝ «FAB-1500-M54»-ի պայթյուններից։





























