Մենք վճռականորեն աջակցելու ենք Ուկրաինայի վերականգնմանը։ Այս մասին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է ուկրաինացի գործընկեր Վլասիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։
Միաժամանակ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել անցկացնել խաղաղության գագաթնաժողով, որին ներկա կլինի նաեւ Ռուսաստանը։
Նա մտահոգություն է հայտնել հրթիռային հարձակման կապակցությամբ այն տարածքում, որտեղ գտնվում էին Զելենսկին և Հունաստանի վարչապետ Միցոտակիսը։
«Ուկրաինայի հետ համերաշխությունը պահպանելով հանդերձ՝ մենք կշարունակենք մեր ջանքերը՝ պատերազմն արդար, բանակցային խաղաղությամբ ավարտելու համար », - վստահեցրել է Էրդողանը։
Միևնույն ժամանակ, Զելենսկին դեմ է արտահայտվել Ռուսաստանի մասնակցությանը խաղաղության գագաթնաժողովին՝ միաժամանակ խոստովանելով, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է հրավիրվել այն բանից հետո, երբ մշակվի արդար խաղաղություն հաստատելու ծրագիր, հայտնում է Unian-ը։
«Մենք չենք տեսնում, թե ինչպես կարող եք հրավիրել մարդկանց, ովքեր արգելափակում, ոչնչացնում և սպանում են ամեն ինչ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին Ռուսաստանի՝ բանակցություններին մասնակցելու հարցում անհամաձայնություն է հայտնել Էրդողանին

Հասանելի է
русскийՊատմություն
Թեմա




























