Հավայների Կաուաի կղզում խոշոր հրդեհ է սկսվել կենսազանգվածի արտադրության գործարանում. հրշեջներին հաջողվել է մարել այն, տեղեկացրել է АР-ն։

Հրշեջները գործարան են գնացել ժամը 15.30-ն մոտ, տեղեկացրել է KITV Island News-ը։ Երկու ժամ անց նրանք մարել են կրակը։

Պաշտոնյաների խոսքով՝ հրդեհը տեղայնացվել է Biomass Power Plant էլեկտրակայանի տարածքում եւ բնակչության համար սպառնալիք չի ներկայացնում։

Կաուաի կղզու հրշեջները պարզում են հրդեհի պատճառները։