ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Կուրտ Քեմպբելը մարտի 8-ին Վաշինգտոնում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Բուրաք Աքչափարի հետ։ Այս մասին նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հաղորդագրությունում։

«Պետքարտուղարի տեղակալ Քեմպբելը եւ արտաքին գործերի փոխնախարար Աքչափարը քննարկել են ԱՄՆ եւ Թուրքիայի ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդման ուղիները տարածաշրջանային եւ գլոբալ առաջնահերթությունների վերաբերյալ։ Նրանք քննարկել են տնտեսական համագործակցությունը Կենտրոնական Ասիայում, խաղաղությունը Հարավային Կովկասում եւ Ասիայում ու նրա սահմաններից դուրս համատեղ աշխատանքի այլ հնարավորությունները»,- նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչի հաղորդագրությունում։