Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիկա շաբաթներին կայցելի Կիև։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին։

Գործակալության տվյալներով՝ այս որոշման մասին հայտարարվել է Մակրոնի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կիրակի օրը կայացած հեռախոսազրույցից հետո։

Ինչպես նշում է AFP-ն, զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները վերահաստատել են տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման իրենց հանձնառությունը՝ ներառյալ կիբերանվտանգությունը, ականազերծումը և զենքի արտադրությունը։