Առնվազն ութ պաղեստինցի զոհվել է իսրայելական ուժերի զանգվածային ռմբակոծությունից Ալ-Մավասի տարհանման գոտում (Գազայի հատվածի հարավ), տեղեկացրել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը։

Նրա տեղեկացմամբ՝ այդ շրջանը համարվում էր անվտանգ, քանի որ շատերն այստեղ ապաստան էին գտել իսրայելական բանակի հրամանից հետո՝ Խան Յունիսից անկլավի այս հատված տեղափոխվելու վերաբերյալ։ Հեռուստաալիքը նշել է, որ ուժել է մի քանի տասնյակ ընտանիք, որոնք պատրաստվում էին նշել Ռամադանի սկսվելը։

Իրավիճակը Մերձավոր Արեւելքում կտրուկ սրվել է Գազայի հատվածից Իսրայել 2023թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ շարժման ներթափանցումից եւ պատանդառումից հետո։ Արմատականներն այդ գրոհն անվանել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ իսրայելական իշխանությունների գործողությունների պատասխանը։ Իսրայելը հայտարարել է Գազայի լիակատար շրջափակման մասին եւ սկսել հարվածներ հասցնել անկլավին եւ Լիբանանի ու Սիրիայի առանձին շրջաններին։ Բախումներ են տեղի ունենում նաեւ Հորդանան գետի Արեւմտյան ափին։